ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Սողացող նենգություն ընդդիմության ներսում

Սողացող նենգություն ընդդիմության ներսում
17.05.2025 | 21:48

Հայաստանի ընդդիմության ներսում արդեն բավական ժամանակ իր դիրքերը կայուն ամրապնդել է սողացող նենգությունը։ Համոզված եմ, որ քաղաքական դաշտում վարձու խաղեր տվող նույնիսկ չափավոր տգետն անգամ ստույգ համոզված է՝ ներկա պահին բացառված է, որ Նիկոլին իմպիչմենտ հայտնելու անվան տակ ներկայացվող օրեսդրական այս ավանտյուրան իրականություն դառնա։ ՏԵՐԵՐԻ հիմնական նպատակը՝ հնարավորինս վարկաբեկել եւ հեղինակազրկել «Հայաստան» խմբակցությանը եւ, հատկապես, նրա առաջնորդին, ինչին մեծ ոգեւորությամբ միացել է նաեւ քայլարածների համույթը։

Ըստ էության, իրական ՏԵՐԵՐԸ փորձում են իմպիչմենտ հայտնել երկրորդ նախագահին եւ նրա թիմին։ Ի դեպ, Էդմոն Մարությանը, ով այսօր տվել է իր համաձայնությունը որպես վարչապետի թեկնածու քվեարկվել նախկին ՔՊ-ականների համանուն նախաձեռնությանը, ընդամենն օրեր առաջ բավականին անկեղծ տվել է այս գործընթացի ճշգրիտ գնահատականը՝ «Իմպիչմենտ չի ստացվելու, այն արվում է Ռոբերտ Քոչարյանին ու նրա թիմին վարկաբեկելու համար»։

Այս գործընթացի երկու ակտիվ մասնակիցներն ԱԺ ընտրությունների ժամանակ վստահաբար իրենց քվեները տվել են Սերժ Սարգսյանի թիմին, եւ թե՛ քաղաքականապես, եւ թե բարոյապես ճիշտ կլիներ, որ իրենց պահանջները նախ ներկայացնեին «Պատիվ ունեմ» խմբակցությանը։

Բայց՝ ո՛չ, նույնիսկ նրանցից մեկը բավականին ագրեսիվ տոնով, սպառնալիքով ու վիրավորանքներով պահանջում է «Հայաստան» խմբակցության պատգամավորներից, որ ընդունեն քաղաքական այս աճպարարության խաղի կանոնները եւ ենթարկվեն իրենց պահանջներին։

Նրանք, ովքեր գիտակցաբար կամ առանց նախաձեռնողների իրական նպատակը հասկանալու նպաստում են այս մեռելածին գործընթացին, նրանք ավելի են ընդլայնում սողացող նենգության սահմանները։

«Հայաստան» խմբակցության հարգելի պատգամավորներ, որպես ձեզ ձայն տված ՀՀ քաղաքացի, հորդորում եմ մաս չկազմել քաղաքական այս ավանտյուրային եւ արհամարհել բոլորատիպ ու բոլորատեսակ մանիպուլյացիաններն ու էժանագին շահարկումները։ Դրանք պարուրված են նիկոլատիպ պոպուլիզմով։

Կարծում եմ` ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։

Առայժմ այսքանը։

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 7092

Մեկնաբանություններ